Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական պատերազմ իրանյան հենակետերի դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Լիբանանի «Ազդակ» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ուշագրավ անդրադարձ է կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիի հայտարարությանն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: Արմենպրես գործալության կայքում թողարկված հոդվածը, մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուղենիշային հայտարարություն է արել Իրան-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ ամերիկյան ընկալումների մասին։ Ասելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար, նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով։

Առաջին հայացքից այն տպավորությունն է ստեղծվում, որ ամերիկյան դիվանագիտությունը հայաստանյան յուրահատուկ վիճակին ըմբռնումով է մոտենում։ Խնդիրը սակայն նաեւ վերաբերում է տնտեսական առումով Իրանի ապաշրջափակմանը։ Որքան ընկալվի հայաստանյան յուրահատուկ կարգավիճակը, այնքան նաեւ վերաբերում է Իրանին, այս դեպքում արտահանում թույլատրելու առումով։ Իրանի բացարձակ մեկուսացումը կամ ամբողջական շրջափակման ամերիկյան միտումները նման բացառություն չէին հանդուրժի։ Քաղաքական առումով ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը վերաբերում է երկկողմանիորեն հասկացվածություն ցուցաբերելու դրսեւորմանը։

Ընթացող խաղի կանոնները օրինաչափ են. մի կողմից պատժամիջոցներ, միաժամանակ հանդիպման հրավեր պաշտոնական Թեհրանին ԱՄՆ-ի կողմից, զուգահեռ պայմաններ՝ միջուկային ծրագրից հրաժարելու, եւ ապարշրջափակման փոքր ելքերի հնարավորություն տալու։

Թեհրանը հայտարարել էր, որ միլիարդավոր տակառների քանակով նավթի նոր հանք է հայտնաբերվել Իրանում։ Դրան զուգահեռ, սակայն բենզինի գների բարձրացումն ու սահմանափակ տրամադրումը բողոքի դրսեւորումների առիթ է տվել Թեհրանում։

Այս բոլորը կարելի է մեկնաբանել ճնշամիջոցների սաստկացումով նախապատրաստել Թեհրան-Վաշինգտոն հանդիպումը։ Առ այս պահը Թեհրանը մերժել է ամերիկյան պայմաններով հանդիպելը։

Սուննի-շիա կամ ներշիական բախումնային իրավճակներից գլխավոր օգտվողը տնտեսականորեն եւ գործնապես Իսրայելն է, որին պետք է անվերջ եռացող միջին Արեւելք։ Ընթացքն ու դեպքերի ապահոված արդյունքը դրա մասին են վկայում։

Իսկ Իրան-Հայաստան բիզնես շրջանակներում օրինական առեւտուրը հանգիստ ընկալելու ամերիկյան ուղերձն ունի լուռ ենթաառաջարկ։ Իրանյան տնտեսությունը կարող է զարգանալ կամ Թեհրանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը կարող է ավարտվել տարածաշրջանում ռազմաքաղաքական հենակետերի չեզոքացման դեպքում։

Շահան Գանտահարյան

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: