Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Տնտեսական հեղափոխությունն իրատեսական է տարեկան 2.5-3 մլրդ ներդրումների դեպքում»,- Միքայել Մելքումյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:46 , 18 Փետրվար 2019

«Բոլորս էլ հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ: Ժողովուրդը իր մաշկի վրա դա պետք է շատ արագ զգա: Դրա համար պետք են խոշոր ներդրումներ՝ տարեկան 2.5-3 մլրդ դոլար: Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է տարեկան այդպիսի գումար ընդունել: Առանց մեծածավալ ներդրումների, գումարների, Հայաստանում չի կարող լինել տնտեսական հեղափոխություն»,- b4b.am-ի փողանցմամբ՝ ասել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄիքայելՄելքումյանը՝ ճեպազզրույցի ընթացքում: Պատգամավորի խոսքով՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն աջակցելու ծրագրի ու տնտեսական հեղափոխության իրագործմանը:

«Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք քվեարկել, մենք շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա, բայց ասում ենք, որ չենք տեսնում հավանականություն, որ այս ծրագրով տնտեսական հեղափոխությունը կիրագործվի: Շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է: Մեզ պետք են ռեալ երաշխիքներ ծրագրի իրականացման համար»,- նշել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։