Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկումը բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա

Վերադարձ լուրերի բաժին

18:16 , 12 Մարտ 2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկման հետ կապված վերապահումներ ունի: Նա կածում է՝ դա առողջապահական տեսանկյունից հիմնավորված չէ և բացասաբար կազդի փոքր ու միջին բիզնեսի վրա: «Արտադրողների կողմից մտահոգությունը տեղին է: Առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, շատ վիճահարույց է: Մենք, շաքարայնության փոխարեն, շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա: Շաքար պարունակող ավելի վնասակար ըմպելիքը կարող է դուրս մնալ ակցիզային հարկից, իսկ գազավորված մեկ այլ ըմպելիք հարկվել: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի վրա ազդելու է բացասաբար: Սա նշանակում է, որ դրանից կտուժեն ցածր գնային սեգմենտում աշխատողները»,- b4b.am-ի հաղորդմամբ՝ ասաց Թունյանը։

Նրա կարծիքով, այդ փոփոխության արդյունքում շուկայում խոշորները կարող են «կլանել» փոքրերին: Թունյանը նաև նկատեց, որ ֆինանսների նախարարությունը լսում է բոլոր կողմերի կարծիքները: Եվ հնարավոր է, որ մինչ ԱԺ հասնելն այդ հարցը լուծված լինի:

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից: Սակայն նախագծի ավելի վաղ ներկայացված տարբերակում առաջարկվել էր հարկել 100 գրամ ծավալում 5 գրամից ավելի շաքար պարունակող ըմպելիքները:

Ավելի վաղ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում փոփոխությունը մեկնաբանել էր հետևյալ կերպ՝ դիտարկումները ցույց են տվել, որ շաքարայնության հիման վրա հարկային վարչարարություն իրականացնելը կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով այն առումով, որ ըմպելիքների պիտակների վրա հազվադեպ է մակնշվում շաքարի պարունակությունը, իսկ գազավորված լինելն ավելի տեսանելի, ավելի վերահսկելի հատկանիշ է, և կարելի է ավելի արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնել:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: