Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական կապերի խորացումից մինչև ուղիղ չվերթի վերաբացում

Վերադարձ լուրերի բաժին

19:45 , 03 Հունիս 2019

Թուրքմենստանը շահագրգռված է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ՝ ներդրումային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Թուրքմենստան կատարած այցի և նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման արդյունքում կարևոր ձեռքբերումները: Հարցազրույցը ձեզ ենք ներկայացնում որոշակի խմբագրմամբ:

-Պարոն Գրիգորյան, Աշխաբադում հանդիպում եք ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ, խնդրում եմ նշեք, թե մասնավորապես երկկողմ համագործակցության վերաբերյալ ինչ հարցերի եք անդրադարձել:

-Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ընթացքում նկատելի էր նախագահի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու, երկու երկրների միջև բարի ավանդույթները վերականգնելու ուղղությամբ հետագա փոխշահավետ երկկողմ զարգացումն ապահովելու համար:

Նկատելի էր, որ թուրքմենական կողմը շահագրգռված է միջպետական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմամբ՝ առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Թուրքմենստանի նախագահն առաջարկել է երկկողմ օրակարգի հարցերը քննարկել ոչ թե առանձին-առանձին, այլ մեկ փաթեթով, օրինակ՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, ինչը կարևոր հարթակ է երկկողմ հարաբերություններն ի մի բերելու առումով: Մասնավորապես, նկատի ունենալով առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերը:

-Հանդիպման վերաբերյալ պաշտոնական գրության մեջ նշված էր, որ անդրադարձ է կատարվել Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման հարցին: Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ պայմանավորվածություն եք ձեռք բերել այդ ուղղությամբ:

– Ինչ վերաբերում է Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթի վերաբացմանը, ապա ներկայացրել եմ դրա կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով: Թուրքմենստանի նախագահը գտնում է, որ ավիաընկերությունները տնտհաշվարկով աշխատող կազմակերպություններ են և կարող են իրար հետ համագործակցելով գալ ընդհանուր արդյունքի:

-Իսկ արդյոք կա՞ հնարավորություն, որ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ Հայաստանը ներգրավվի տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում:

-Հանդիպման ընթացքում իմ խնդրանքով նախագահ Բերդիմուհամեդովն անդրադարձել է Թուրքմենստանի տարբեր տրանսպորտային միջանցքների մասնակցության խնդրին՝ կարևորելով տարածաշրջանի այլ երկրների մասնակցությունն այդ ծրագրերին: Թուրքմենստանը, գտնվելով կենտրոնասիական, կասպյան, մերձավորարևելյան և հարավասիական տարածաշրջանների խաչմերուկում, չեզոք երկիր է և կարող է բոլոր կողմերին հրավիրել տարբեր ծրագրերի, մասնավորապես, «Մետաքսի ճանապարհ» նախագծին, ինչպես նաև Թուրքմենստանը «Հյուսիսի և Հարավի», «Արևելքի և Արևմուտքի» հետ կապող արդեն իսկ գործող միջանցքներին:

-Պարոն Գրիգորյան, հանդիպման արդյունքներով կարո՞ղ եք նշել, թե որ ոլորտներում եք տեսնում հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը:

-Հայաստանի և Թուրքմենստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական հեռանկարային ուղղություններ են դիտարկվում էներգետիկան, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տրանսպորտային ոլորտը: Մեծ հետաքրքրություն կա հայկական ոսկերչական արտադրանքի, հատկապես զարդերի նկատմամբ, ուստի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման, Աշխաբադում և Երևանում առևտրի տներ բացելու դեպքում հնարավոր է այս ուղղությամբ առաջընթաց գրանցել: Այժմ ՀՀ դեսպանությունը թուրքմենական կողմի հետ աշխատում է այդ ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով:

Հայաստանի և Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարները ստորագրել են եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը

Եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետը և ԵԱՏՀ նախագահն ամփոփել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն։