Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական լրագրողներին ներկայացվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակն ու ՏՄՊՊՀ գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

20:22 , 27 Մարտ 2018

Հայաստանյան ԶԼՄ-ներում աշխատող տնտեսական լրագրողների և ուսանողների համար  այսօրվա սեմինարը վարում էր Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը։

Նա ներկայացրեց տնտեսական մրցակցության պաշտպանության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին։

Հիշեցնենք, որ B4B.am պորտալը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, կազմակերպել է եռամսյա դասընթաց Հայաստանում գործող տնտեսական լրագրողներին և տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողների համար։ Դասընթացին ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները՝ տարբեր ոլորտներից, ինչպես ակադեմիական շրջանակներից, այնպես էլ Կենտրոնական բանկի մասնագետներ, Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներ, անկախ փորձագետներ և հայտնի գործարարներ։

Ծրագրի գործընկերներն են՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Լիդիան Արմենիա և Գազպրոմ Արմենիա ընկերությունները։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: