Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու «Գրանատուս Վենչուրսը» կհամատեղեն ջանքերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:02 , 20 Հոկտեմբեր 2016

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի համահիմնադիրներ Մանուկ Հերգնյանի և Պիեր Հեննեսի հետ:

Քննարկվել են նախարարության հետ հիմնադրամի փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մանուկ Հերգնյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նշել տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում կատարված ներդրումների արդյունավետության մասին: Նա անդրադարձել է խնդրահարույց հարցերին, հավելելով, որ դրանց առնչությամբ ակնկալվում է նաև նախարարության աջակցությունը:

Նախարար Կարայանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի շուրջ քննարկումներ նախաձեռնելու, որոնք գործնական քայլեր կապահովեն դրանց լուծման համար: Միաժամանակ նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը, հաջողակ ծրագրից մինչև հաջողված բիզնեսի իրականացման ճանապարհին, նոր գործիքակազմի միջոցով առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար` խոստումնալից երիտասարդներին տալով վստահորեն սեփական նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն:

Հանդիպման ավարտին նախանշվել է առաջիկա հանդիպումը, որի ժամանակ արդեն իսկ քննարկումներ կընթանան կոնկրետ ծրագրի շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խաղողի մթերման գործընթացը կվերահսկենք բջջային հավելվածի միջոցով. Քերոբյան

«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:

Հայաստանի տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:

Վարկի և լիզինգի զրո տոկոսադրույքը դրական ազդեցություն է ունեցել գյուղարտադրանքի ցուցանիշի վրա. Քերոբյան

ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: