Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական դժվարության պատճառներից մեկը գերտերությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունն է

Վերադարձ լուրերի բաժին

«Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,– «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսական գլոբալ դժվարության պատճառների մասին տնտեսագետը նշել է. «Պատճառը ցիկլիկ զարգացումն է առաջին հերթին։ Մի քանի պատճառներ կարող ենք նշել։ Առաջինը, որ տնտեսությունն ընդհանրապես, այդ թվում համաշխարհային տնտեսությունը, կրում է ցիկլային բնույթ, և վերելքից հետո գալիս է լճացում, որից հետո արդեն ճգնաժամ։ Լճացման բոլոր ախտանշանները կային, և, ըստ էության, լճացումը հենց ճգնաժամի առաջին փուլ կարող ենք համարել։ Երկրորդ պատճառն այն է, որ շատ երկրներ այդպես էլ դասեր չքաղեցին գլոբալ ֆինանսատնտեսական դժվարությունից, և դա, բնականաբար, պետք է հանգեցներ նոր ճգնաժամի։ Երրորդ պատճառն այն է, որ ինչքան էլ խոսում ենք գլոբալացման, բաց տնտեսության մասին՝ որպես մեկ տնտեսություն, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ազգային տնտեսություն, այնպես էլ գլոբալ համաշխարհային տնտեսությունը պահանջում է որոշակի կարգավորումներ կամ գոնե խաղի կանոններ։ Մեր խաղի կանոններն այդպես էլ չեն ուրվագծվում, որովհետև որոշ երկրներ, այնուամենայնիվ, ասում են՝ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները, մեղմ ասած։ Դա, իհարկե, խանգարում է»։

Մանասերյանի բնորոշմամբ՝ չորրորդ պատճառն այն է, որ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի և այլ սպառնալիքների համար. «Որովհետև զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների և այլնի մասին։ Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող երկրներին։ Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, և դա է պատճառը, որ նաև ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»։

Բանախոսի համոզմամբ՝ տնտեսական դժվարության հաջորդ պատճառն այն է, որ զարգացած երկրներն ունեն պետության կողմից շատ ավելի միջամտվող քաղաքականություն, քան դա պահանջում են զարգացող երկրներից։ Այդ խտրական քաղաքականությունը շատ ցայտուն երևացել է գլոբալ ֆինանսական դժվարության փուլում, բայց հիմա ավելի է խորանում։

«Մյուս պատճառը սուբսիդիաներն են. զարգացող երկրները չունեն այդ հնարավորությունը, պետական բյուջեից շատ սահմանափակ միջոցներ կարող են ուղղել, օրինակ՝ գյուղատնտեսության զարգացմանը»- ասել է տնտեսագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը հայկական ՓՄՁ-ներին աջակցելու կոչ է արել

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը:

Մեր երկրի միջազգային պահուստների կառուցվածքում SDR-ի կշիռն ավելացել է

Միջագային պահուտների մեջ ՀՓԻ մակարդակը հասել է առավելագույն մակարդակին 2010 թվականի սեփտեմբերին՝ մոտ 141 մլն դոլար։