Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներն են թույլատրվելու երկարացված արտակարգ դրության ժամանակ

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից։ Այդ մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում։

«Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բացահանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում կբացվեն նաև հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը կթույլատրվի, աշխատելու հնարավորություն կտրվի նաև գիտական հետազոտությունների ու մշակման ոլորտին։

«Ամենառիսկային խումբը մեզ համար տեքստիլ ոլորտն է։ Մեր այսօրվա մեծ թվերի հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը: Մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն և առաջիկայում տեքստիլ ոլորտի մեր գործարարների հետ մանրամասն խորհրդակցություններ կունենանք, որպեսզի կարողանանք նրանց ցույց տալ, թե ինչպես կարող են արտադրությունը կազմակերպել հնարավորինս անվտանգ»,- նշեց վարչապետը։

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Մյուս կողմից, այն ոլորտները, որտեղ աշխատելը թույլատրվելու է, աշխատակիցների տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն առնվազն առաջիկա շաբաթվա ընթացքում ևս արգելվելու է։ Թույլատրվելու է տաքսիների գործունեությունը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը, նաև անձնական փոխադրամիջոցներով երթևեկելը, սահմանափակումների շրջանակում, թույլատրվելու է:
Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ Սուրբ Հարության տոնի արարողությունները դռնփակ անցկացնելու որոշման և հավատացյալներին եկեղեցի այցելելուց ձեռնպահ մնալու կոչ անելու համար:
Արմենպրես, b4b.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: