Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական բլոկի նախարարները նախընտրում են դոլարը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 05 Հոկտեմբեր 2016

ՀՀ էկոնոմիկայի նորանշանական նախարար Սուրեն Կարայանը եւ ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը դեռեւս չեն լրացրել գույքի եւ եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։

Փոխարենը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաննաժողովի կայքում հրապարակված են այս պաշտոնյաների 2015 թվականի տարեկան հանձնարարագրերը, որը նրանք լրացրել են՝ այլ պաշտոն զբաղեցնելու ժամանակ (Սուրեն Կարայանը՝ որպես տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար, Վարդան Արամյանը՝ որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ)։

Այս անձինք միլիոնատերեր չեն, եւ դրամական միջոցների չափի առումով քիչ կհետաքրքրեն լրագրողներին։ Սակայն տնտեսական բլոկի այս 2 նախարարների հայտարարագրերում կա մի ուշագրավ հանգամանք՝ երկուսն էլ նախորդ տարվա ընթացքում «թեքվել են» դոլարի կողմը։

Այսպես, էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը 2015 թվականի սկզբին հայտարարագրել է 22.5 մլն դրամ դրամական միջոցներ (այլ արժույթներով դրամական միջոցներ չի ունեցել)։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է 52 հազար դոլար (ՀՀ դրամով պահվող միջոցներ չի հայտարարագրել)։ Այսինքն՝ Սուրեն Կարայանը իր դրամային խնայողությունները փոխարկել է դոլարի։

Վարդան Արամյանը ավելի «բարդ», բայց արդյունավետության տեսանկյունից՝ ավելի ճիշտ ճանապարհ է ընտրել։ 2015 թվականի սկզբին նա հայտարարագրել է 16 մլն դրամ եւ 10 հազար դոլար։ 2015-ի վերջին՝ ընդամենը 1 մլն դրամ (դոլարային միջոցներ չի հայտարարագրել)։

Արամյանը տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, շարժական եւ անշարժ գույք ձեռք չի բերել։ Իսկ ի՞նչ է «պատահել» նրա դրամական միջոցների հետ։ Ոչինչ. Պարզապես Արամյանը դրանք հանձնել է որպես փոխառություն։

Տարվա սկզբին Վարդան Արամյանը ունեցել է 3 մլն դրամ հանձնած փոխառություն, որը տարվա ընթացքում ետ է վերադարձվել։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է արդեն 52 հազար դոլար հանձնած փոխառություն։ Այսինքն՝ Վարդան Արամյանը իր հաշվին եղած դրամական միջոցներն ու ետ ստացած 3 մլն դրամը փոխարկել է դոլարի եւ հաշվին առկա 10 հազար դոլարի հետ միասին ներդրել բանկում՝ որպես դոլարային ավանդ (ամենայն հավանականությամբ)։

Այսինքն, ֆինանսների նախարարը փողը չի «քնեցրել» եւ արդյունքում՝ 2015 թվականի ընթացքում 817 հազար դրամ՝ որպես փոխառության դիմաց ստացված տոկոս կամ հատուցում։

Իհարկե, այստեղ որեւէ վատ բան չկա. յուրաքանչյուր ազատ է որոշելու՝ որտեղ ․ ինչ արժույթով պահել խնայողությունները։ Պարզապես հիշեցնենք, որ տնտեսական բլոկի պատասխանատուները մշտապես կոչ են արել ՀՀ քաղաքացիներին՝ խնայողությունները պահել ազգային արժույթով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։