Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական աճն արագացել է

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 26 Մարտ 2019

2018 թվականի փետրվարին՝ 2017 թվականի փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։ Հիշեցնենք, որ հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, ՏԱՑ հավելաճը 5.5% էր։ Այսինքն՝ աճի տեմպը փետրվարին արագացել է։ Ժամանակահատվածի կտրվածքով (այս տարվա հունվար-փետրվարը՝ նախորդ տարվա հունվար փետրվարի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 6.5%-ով։

Ո՞ր ոլորտներն են ապահովել տնտեսական ակտիվության աճ

Ամենատպավորիչ աճը գրանցվել է շինարարության ոլորտում։ Ամսական կտրվածքով (փետրվարը՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ) շինարարության ծավալն աճել է 21.3%-ով, իրականացված շինարարության ծավալը՝ 14.35 մլրդ դրամ։ Հունվար-փետրվարի կտրվածքով շինարարության աճը կազմել է 21.6%, ծավալը՝ 25.1 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտը նույնպես տպավորիչ աճ է գրանցել. փետրվարը՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 19.3% աճ, հունվար-փետրվարը՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, աճը կազմել է 17.5%:

Արդյունաբերության ոլորտը հունվարյան անկումից հետո փետրվարին աճել է։ Մասնավորապես, եթե հունվարին ոլորտի արտադրանքը նվազել էր 1.1%-ով, իսկ փետրվարին՝ փետրվարի համեմատ, աճել է 4.7%-ով։ Հունվար-փետրվարի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 1.9%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին երկու ամսիներին կազմել է 262.9 մլրդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառության ծավալը փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ աճել է 8.3%-ով, հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, աճը կազմել է 13.1%:

Գյուղատնտեսության տվյալները հասանելի չեն։ Վիճակագրական կոմիտեն այդ ցուցանիշն այսուհետ հրապարակելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված՝ ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: