Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական աճի տեմպի համեմատման մասին

Վերադարձ լուրերի բաժին

19:39 , 14 Հուլիս 2019

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ Հայաստանը տնտեսական աճի տեմպով 2019 թ-ի 1-ին եռամսյակում առաջատար է Եվրոպայի տարածաշրջանում, իսկ 2018 թ-ի արդյունքներով աշխարհում 6-րդն է, ինչը բուռն քննարկման առիթ է դարձել իշխանամետ և ընդդիմադիր հայացքներ ունեցող օգտատերերի և նույնիսկ մասնագետների շրջանում։

Իրականում, եթե մասնագիտական տեսանկյունից մոտենանք, նախ և առաջ պետք է տալ հետևյալ հարցի պատասխանը՝ կարելի՞ արդյոք համեմատել Հայաստանի և ասենք՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի նման տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճի տեմպերը, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ, այն պարզ պատճառով, որ մասշտաբայնության անհամադրելիության հարց կա․․․Օրինակ՝ եթե Մեծ Բրիտանիան 2019 թ-ի առաջին եռամսյակում արձանագրել է 1.8% տնտեսական աճ, իսկ Հայաստանը՝ 7.1%, դա չի նշանակում, որ Հայաստանի տնտեսությունը աճի պոտենցիալը 4 անգամ ավելի լավ է յուրացրել կամ տնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ է։ Այստեղ չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ընթացիկ գներով դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 620 մլրդ եվրո, իսկ Հայաստանինը՝ մոտ 2.25 մլրդ եվրո․․․

Ես չեմ բացառում, որ շատ նեղ մասնագիտական հարցերում կարիք լինի համեմատել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, բայց այնպիսի լույսի ներքո, ինչպես այսօր է ներկայացվում այդ համեմատությունը, միանշանակ, կոռեկտ չի (ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս նկատմամբ)»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։

Երկրաբանն Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում

Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։