Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական աճը 2020 թվականին կլինի բացասական և զգալի ցածր նախորդ կանխատեսումներից

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 15 Հունիս 2020

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական և զգալի ցածր նախորդ կանխատեսումներից։ Այդ մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ «Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրասնպորտը, տուրիզմը, սպասարկման այլ ծառայություններն ու շինարարությունը։ Իսկ գյուղատնտեսության վրա այն գրեթե ազդեցություն չի ունենա։ Անորոշություններով պայմանավորված՝ կգրանցվի նաև մասնավոր սպառման ու մասնավոր ներդրումների կրճատում»,- ասաց նա։

ԿԲ նախագահի խոսքով՝ ինչպես ապասվում էր ԿԲ ծրագրով, երկրում պահպանվել է ցածր գնաճային միջավայր․ մայիսին 12 ամսյա գնաճը կազմել է 1․2 տոկոս։ Ներկա վերլուծությունները ցույց են տալիս, որ պահանջարկի վերականգնումը տեղի է ունենալու ավելի դանդաղ տեմպերով՝ պայմանավորված արտաքին պահանջարկի ակնկալվող դանդաղ ընթացքով ու պահպանվող անորոշությամբ։

«Հենց այդ նկատառումից ելնելով՝ ապրիլի վերջին մենք ևս 0,25 տոկոսային կետով իջեցրեցինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը և նախատեսում ենք միջնաժամկետում շարունակել պահպանել անհրաժեշտ խթանող դրամավարկային դիրքը։ Քաղաքականության ապագա ընթացքի համար կարևորագույն գործոն է շարունակում հանդիսանալ առողջապահական իրավիճակի զարգացումը և դրա ներքո մարդկանց վարքագծի փոփոխությունը»,- նշեց Մարտին Գալստյանը։

Lragir.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: