Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվությունն աճել է 6.2%-ով

Վերադարձ լուրերի բաժին

18:00 , 20 Մարտ 2017

2017 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմը կազմել է 6.2%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։

Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի փետրվարը՝ 2017-ի փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով։

Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.4%։

Տնտեսական ակտիվության աճը գրանցվել է հիմնականում երկու ճյուղերի՝ արդյունաբերության և ծառայությունների հաշվին։

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 16.1%-ով և կազմել 228.4 մլրդ դրամ (հունվարին ոլորտի աճի տեմպը 12.2% էր)։ Ծառայությունների ոլորտը նույնպես երկնիշ՝ 11.1%-անոց աճ  գրանցել (ծավալը՝ 194.1 մլրդ դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ