Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվությունը 3.7%-ով աճել է

Վերադարձ լուրերի բաժին

13:50 , 21 Հոկտեմբեր 2015

Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015թ. հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական (շտապ հավաքագրված) ցուցանիշներից։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 9.8%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 948.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 4.8%-ով։ Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 11.3% աճ, արտադրանքի ծավալը՝ 710.4 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտն աճել է 2.5%-ով՝ ծավալը հասցնելով 850.8 մլրդ դրամի։ Լճացումը շարունակվում է միայն շինարարարության ոլորտում։ Շինարարության ծավալն աճել է ընդամենը 0.1%-ով (258.9 մլրդ դրամ)։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: