Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվությունը հունվար-փետրվարին աճել է 8.6%-ով

Վերադարձ լուրերի բաժին

19:05 , 20 Մարտ 2018

 

2018 թվականի հունվար-փետրվարին՝ 2017 թվականի հունվար-փետրվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 8.6%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (նախնական, շտապ հավաքագրված տվյալներ)։

Ամսական կտրվածքով՝ 2018-ի փետրվարը 2017-ի փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին կազմել է 254.7 մլրդ դրամ, որը 8,3%-ով ավելի շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ծառայությունների ծավալն աճել է 15.1%-ով և կազմել 225.7 մլրդ դրամ։

Առևտրի շրջանառության աճը 17.4% է, ծավալը՝ 359.1 մլրդ դրամ։

Ամենից շատ՝ 22,7%-ով, աճել է շինարարությունը. 2018 թվականի հունվար-փետրվարին հանրապետությունում կատարվել է 21.6 մլրդ դրամի շինարարություն։

Գյուղատնտեսության ոլորտի արտադրանքի ծավալը գրեթե չի փոխվել՝ նվազել է 0,1%-ով և կազմել 45.3 մլրդ դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: