Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվությունը հունվարին աճել է 10.2%-ով

Վերադարձ լուրերի բաժին

14:43 , 20 Փետրվար 2018

2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից, որտեղ ներկայացված են հունվար ամսվա նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական բոլոր ցուցանիշները, բացառությամբ գյուղատնտեսության, երկնիշ աճ են գրանցել։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով, ծառայությունները՝ 15.2%-ով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 17.3%-ով, շինարարության ոլորտը՝ 19.7%-ով։

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։

january-indicators

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։