Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվությունը՝ մայիսին. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

14:27 , 20 Հունիս 2018

ՀՀ տնտեսական ակտիվությունը ապրիլյան անկումից հետո մայիսին սկսել է վերականգնվել։ Այսպես, եթե 2018 թվականի ապրիլին՝ մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել էր 3.1%-ով, ապա մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցվել է 10.4% աճ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքից։

12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 5.4%-ով։

Իսկ ժամանակահատվածի կտրվածքով՝ 2018թ. հունվար-մայիսը 2017թ. հունվար-մայիսի համեմատ, աճը 8.6% է։

Նշենք, որ տնտեսական ակտիվության աճը գրանցվել է հիմնականում ծառայությունների ոլորտի հաշվին (մայիսը մայիսի համեմատ՝ 17% աճ)։ 8.8%-ով աճել են նաև շինարարության ոլորտն ու ներքին առևտրաշրջանառությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: