Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 ամսում աճել է 6.8 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

13:48 , 30 Օգոստոս 2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 6.8 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես, զգալիորեն աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 8.4 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15.2 տոկոսով, իսկ առևտրի շրջանառության աճը կազմել է 8.9 տոկոս: 2019-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը աճել է 1.9 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հուլիսին 2018-ի հունվար- հուլիսի նկատմամբ պահպանվել է նույնը, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հուլիսին 2018-ի նույն ժամանակի համեմատ աճել է 5.9 տոկոսով՝ կազմելով 178 հազար 325 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 2.3 տոկոս աճ: Ընդ որում` արտահանման ծավալն աճել է 3 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 1.9 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-հուլիսին եղել է 483.07:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: