Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 ամսում աճել է 6.5 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

02:40 , 09 Օգոստոս 2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Զգալիորեն աճել են մատուցած ծառայությունները՝ 15.3 տոկոսով: Առևտուրն աճել է 8.9 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6.9 տոկոսով:

2019-ի հունվար-փետրվարին շինարարության ծավալն ավելացել է 4.7 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 5.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 179 հազար 519 դրամ: Արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 0.1 տոկոսով: Արտահանման նվազում է նկատվել, ներմուծման՝ աճ: Արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը նույնքան աճել է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: