Invalid username or password
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020թ.-ի հունվար-օգոստոսին 2019թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 6.4%-ով։ Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, ծառայությունների և արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում:
2020թ. հունվար-օգոստոսի ցուցանիշներով շինարարության ոլորտում անկումը կազմել է 19.1%: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) նվազել է 10.8%-ով: Առևտրի շրջանառությունը նվազել է 11,5%-ով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2020թ.-ի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10.2%-ով, ընդ որում` արտահանումը նվազել է 6%-ով, իսկ ներմուծումը` 12.4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.9%-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.7%-ով (187 հազար 67 դրամ), ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7%-ով՝ կազմելով 165 հազար 474 դրամ, իսկ մասնավոր հատվածում աճել է 3.4%-ով՝ կազմելով 197 հազար 468 դրամ:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:
Դիտումներ 1385
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։