Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության անկումը, որպես կանոն, ուղեկցվում է ոսկու թանկացմամբ

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն անդրադարձել է տնտեսական ակտիվության անկման և մետաղների ու նավթի գների միջև կապին:

Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայտնի փաստ է, որ տնտեսական ակտիվության անկումը որպես կանոն ուղեկցվում է ոսկու թանկացմամբ (ներդրողները սկսում են ոսկի գնել) և, ընդհակառակը, տնտեսական անկման ժամանակ պղնձի և նավթի գներն ընկնում են (օրինակ, 2008թ-ի դեկտեմբերին մարտի համեմատ պղնձի միջին ամսական գինը կրճատվել էր 2.83 անգամ, նավթինը՝ 2.63 անգամ, աղբյուր` ՀԲ)։

Այս գրաֆիկում պատկերված է պղնձի, նավթի և ոսկու միջին ամսական գների փոփոխության դինամիկան վերջին երեք տարում։ Հատկապես վերջին մեկ տարում, երբ ակտիվ խոսակցություններ սկսվեցին մոտալուտ ռեցեսիոն ճնշման մասին, այդ հակադարձ փոխկապակցվածությունը ավելի ակնհայտ է արտահայտվում։

Մեր նման երկրներում, որտեղ տնտեսությունը պղնձի համաշխարհային գներից կախված է ուղղակիորեն, իսկ նավթի գներից անուղղակիորեն (Ռուսաստանի միջոցով), այդ բացասական միտումների ռեզոնանս է տեղի ունենում։ Այս օրերին ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսի ազդեցությամբ պղնձի սպառումը և հետևաբար գները ընկել են, իսկ նավթի գների անկմանը նպաստել է նաև OPEC vs Ռուսաստան վեճը, որն էլ իր հերթին հանգեցրել է ռուբլու արժեզրկման՝ մեր տնտեսության համար դրանից բխող բացասական հետևանքներով։ Իսկ ազդեցության չափը (ցավոտ լինելը), պայմանավորված է նրանով, թե ինչքան կձգվեն այդ հանգամանքները։

Ի՞նչ անել – անհրաժեշտ է ունենալ մի «ռեզերվ», ինչը դժվարին իրավիճակներում թույլ կտա հնարավոր ռեցեսիոն ճնշումը մեղմել (արտարժույթի ներհոսք, բյուջեի հավելյալ եկամուտներ շնորհիվ բարձր գների)։ Ճիշտն ասած, որոշել էի «Ամուլսարի» հանքավայրի մասին այլևս հրապարակային չխոսել, բայց քանի որ գնալով ավելի ու ավելի առարկայական են դառնում համաշխարհային տնտեսական ճգնաժամի սպասումները, անհրաժեշտ է մեկ անգամ ևս սառը ուղեղով հարցին անդրադառնալ և բոլոր հանգամանքները հաշվի առնելով ռացիոնալ որոշում կայացնել»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: