Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության աճի տեմպն արագանում է

Վերադարձ լուրերի բաժին

15:20 , 21 Ապրիլ 2017

2017թ. մարտին Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. մարտի համեմատ կազմել է 106.8%, իսկ 2017թ. փետրվարի համեմատ՝ 114.3%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցից, որտեղ ներկայացված են 2017 թվականի նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։

Աճողականով՝  իսկ 2017թ. հունվար-մարտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6.6%-ով:

Հիշեցնենք, որ, օրինակ, 2016 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել էր 5.6%-ով, իսկ 2015-ին՝ 3%-ով։

Դրական դինամիկան վերաբերում է ոչ միայն նախորդ տարիներին, այլ այս տարվա առաջին ամիսներին։ 2017-ի հունվարին՝ 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 6.4%-ով, հունվար-փետրվարին աճի տեմպը նվազել էր մինչև 6.2%, իսկ եռամսյակը, ինչպես նշեցինք, փակվում է տնտեսական ակտիվության 6.6%-աճով, ինչը նշանակում է, որ աճի տեմպը արագացել է։

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների