Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

Վերադարձ լուրերի բաժին

18:06 , 20 Սեպտեմբեր 2017

2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված՝ նախնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ զեկույցից։ Հիշեցնենք, որ  հունվար-հուլիսին ՏԱՑ-ը 6.2%-էր։ Այսինքն, աճի տեմպը նվազել է 0.7 տոկոսային կետով։

Ամսական համեմատության դեպքում՝ այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 2.4%-ով։

Թույլ աճը պայմանավորված է շինարարության և գլուղատնտեսության ոլորտի վատ ցուցանիշներով։

Մասնավորապես, շինարարության ծավալը հունվար-հուլիսին նվազել է 8%-ով (2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ հուլիսին՝ նախորդ հուլիսի համեմատ՝ 5.1%-ով։

Գյուղատնտեսության անկումն ավելի խորն է։ Հունվար-հուլիսի կտրվածքով ոլորտի արտադրանքի ծավալը նվազել է 9.4%-ով, իսկ հուլիսը հուլիսի համեմատ՝ 25%-ով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: