Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

Վերադարձ լուրերի բաժին

19:20 , 20 Օգոստոս 2018

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Միանգամից ասենք՝ դրանք բավականին հուսադրող են։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճը հուլիսին շարունակել է արագանալ։

Այսպես, ամսական կտրվածքով՝ այս տարվա հուլիսը 2017 թվականի հուլիսի համեմատ, ՏԱՑ հավելաճը կազմել է 11.1%։ Համեմատության համար նշենք, որ մայիսին՝ նախորդ տարվա մասիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել էր 5.4%-ով, իսկ հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 9.6%-ով։

Հունվար-հուլիս ժամանակահատվածի կտրվածքով՝ նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 9.3%-ով։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին տարիների կտրվածքով։ Ընդ որում, ժամանակահատվածի կտրվածքով ՏԱՑ հավելաճը նույնպես ավելացել է։

TAC-JAN-JULY1

Հիշեցնենք, որ հունվար-մարտին այս ցուցանիշը 10.6% էր, որից հետո աճը դանդաղեց՝  հունվար-ապրիլին՝ 9.7%, հունվար-մայիսին՝ 8.7%: Հունվար-հունիսին ցուցանիշը նորից բարելավվեց՝ 8.9%-ի։ Իսկ այժմ, ինչպես տեսնում եք, աճն ավելի է արագացել։

Հիշեցնենք, որ այս տարվա համար պետբյուջե 2018-ով ի սկզբանե կանխատեսվում էր 4.5% ՀՆԱ-ի աճ։ Ճիշտ է, ՀՆԱ աճն ու տնտեսական ակտիվության աճը տարբեր ցուցանիշներ են, սակայն դրանց մեծություններն իրարից շատ չեն տարբերվում, ինչը նշանակում է, որ եթե հաջորդ հինգ ամիսներին ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, տարին կփակվի կանխատեսվածից շատ ավելի բարձր տնտեսական աճով։

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: