Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագիտական համալսարանը հայտարարել է դասախոսների մրցույթ

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 03 Հունիս 2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում: Այդ մասին b4b.am-ին հայտնեց տնտեսագիտական համալսարանի մամուլի բաժինը: Զարգացման նոր շրջանում գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:

image 3
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդար, որովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է: «Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ և գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարևորագույն, համար մեկ խնդիրն է»,- նշում է Տնտեսագիտական բուհի ղեկավարը:

Մրցույթը բաց է Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ցանկություն ունեցող բոլոր մասնագետների համար: Մրցույթի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ https://asue.am/am/news/asue-announces-a-vacancy-course-for-the-courses , դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ:

Բոլորովին վերջերս Տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարը ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9000 ՀՀ դրամ մեկ մուտքի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՄԻՊ իրավասությունները սահմանափակ են`բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված. Թաթոյան

Նա ընդգծեց, որ Հայաստանում արտակարգ դրության ընթացքում 276 անձից ստացվել է ըստ խնդրի բնույթի 83 գրավոր և բանավոր բողոք՝ հասցեագրված մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև շեշտեց, որ քաղաքացիները նախ պետք է կարդան պայմանագրերը, ինչը երբեմն չի արվում: