Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետ Հայկ Բալանյանի բաց նամակը վարչապետին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:57 , 21 Մարտ 2019

Տնտեսագետ Հայկ Բալանյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում նա իր մտահոգություններն է հայտնել հանրային ծառայություններ իրականացնող գազի, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ձեզ ենք ներկայացնում մասնագետի բաց նամակն ամբողջությամբ:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Քաղաքացի Հայկ Բալանյանից

Մեծարգո պարոն Վարչապետ

Հարցադրումս վերաբերվում է մեր քաղաքաշինությանը վերաբերվող ամենախանգարող հանգամանքներին. Վեոլա-ջուր, ՀայՌուսգազարդ ընկերությունների գործունեությանը:

Գործող կարգով այդ մենաշնորհ ընկերությունները կենտրոնացված կարգով գազի և ջրի մատակարարման համակարգերին միացման անվճար պարտավորություն չունեն: Անհատը կամ կազմակերպությունը կոմունիկացիաների անցկացումը պիտի պատվիրի իրենց կամ այլ լիցենզավորված կազմակերպությանը իր հաշվին, և միացումից հետո իր միջոցներով կառուցածը… նվիրի այդ մասնավոր ընկերությանը՝ Հայռուսգազարդին կամ պետությանը (հանձինս օպերատոր Վեոլաա-ջուր ընկերությանը) առանց որևէ փոխհատուցման:

Եվ խոքսը չի գնում 10 կամ 20 մետր տարածության մասին, խոսքը սեփական տուն կառուցելու նպատակով վաճառված հողատարածքների թաղամասերի պարագայում հարյուրավոր մետրեր և միլիոնավոր դրամներ արժեցող կոմունիկացիաների անցկացման մասին է: Փոխարենը հետագայում այդ անհատը հարևաններին վաճառում է իր կառուցած ցանցին միանալու իրավունքը հաշվիչով կամ առանց:

Մինչդեռ Շումեռի և ՈՒրարտուի ժամանակներից կոմունիկացիաների կառուցումը՝ ջուրը և ջրահեռացումը եղել է պետական կենտրոնացված գործառույթ: Մեզանում ոլորտը հարմարացվել է կոռուպցիոն ռիսկերի խրախուսման ու պետական գործառույթները բնակչության վրա բարդելու համար:

Խնդիրը գործող պայմանագրերն են այդ ընկերությունների հետ, որոնք ի դեպ Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերության պայմանագրից տարբերվում են: ՀԷՑ-ը պարտավոր է մատակարարել հոսանքը երկրի յուրաքանչյուր վայրում, գանձելով միայն հաշվիչի ու միացման վճար, բայց ոչ հոսանքի մատակարման գծի կառուցման աշխատանքների արժեքը, այլ հարց է թե գործնականում ինչպես է այդ գործը իրականացվում մեր երկրի պայմաներում:

ՀայՌուսգազարդը և Վեոլա-ջուրը նման պարտավորություններ չունեն և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքի, բնակավայրի նախագծերի և հատակագծերի հաստատումը այդ ընկերությունների համար ոչինչ չի նշանակում: Քաղաքային գծի մեջ գտնվող տարածքները տասնամյակներով մնում են առանց կենտրոնացված մատակարարման, հետևաբար առանց կառուցապատման, քանի որ անհատական պատվերը մեկ բաժանորդի համար թանկ է, իսկ կենտրոնացված մատակարման կարգը պարտադիր չէ ոչ մենաշնորհ ընկերությունների համար, ոչ ապագա բաժանորդների:

ՈՒստի, խնդրում եմ պարզաբանել իրավական տեսակետից, թե Վեոլա-ջրի և Հառուսգազարդի հետ կնքված գործող պայմանագրերը.
1. ինչքանով են համապատասխանում/հակասում Կացարանի ու Ջրի իրավունքներին:
http://www.un.org/…/waterforlife…/human_right_to_water.shtml,
http://www.housingrightswatch.org/page/un-housing-rights,
2. ինչքանով են համապատասխանում ՀՀ Սահմադրությանը, երբ մենաշնորհ ընկերությունները ունեն ծառայություն մատակարարելու մենաշնորհ, բայց չունեն այդ մատակարումը ապահովելու պարտականություն,
3. ինչքանով են համապատասխանում ՀՀ Սահմադրությանը, երբ քաղաքացին իր միջոցներով իրականացնում է մենաշնորհ ընկերության ցանցին միանալու կոմունիկացիայի կառուցում և հետո այն նվիրում է այդ ընկերությանը առանց որևէ փոխհատուցման (հետո այն ձևակերպվում է որպես ներդրում):

Այս հարցերի ինստիտուցիոնալ լուծումը թույլ կտա վերացնել ոլորտում տիրող քաոսը, երբ նույն Վեոլա-ջուրը ուղակի չգիտի ջրամատակարման իր ցանցը, ունի բաժանորդներ ու ենթաբաժանորդներ, ենթա-ենթաբաժանորդներ, անհայտ բաժանորդներ, ջրի 80 տոկոս կորուստ և կոռուպցիոն ռիսկեր, ինչպես նաև կապահովի հարյուր հազարավոր մարդկանց համար ջրի և կացարանի հասանելիություն:

Մենաշնոր ընկերությունների գործունեության կարգավորումը նաև կխթանի շինարարությունը, որը այժմ կաշկանդված է պետական կարգավորիչ ու ուղորդող դերի բացակայության պատճառով, ինչը խթան կհանդիսանա լուրջ տնտեսական ներդրումներին, քանի որ պահված խնայողությունները վերածվելու են ներդրումների և աշխատատեղերի:

Հարգանքով
Հայկ Բալանյան

Հսկիչ համար` GV35-2927-AE3D-EAB4

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: