Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետների համար՝ միայն խնդիրների մասին

Վերադարձ լուրերի բաժին

12:31 , 20 Ապրիլ 2020

Նախորդ գրառումովս փորձել էի թեթև տնտեսագիտությունից խոսել, ոչ տնտեսագետների համար։ Հետո մի թեթև կապել էի կորոնաճգնաժամի հետ։
Այս անգամ գրեմ տնտեսագետների համար՝ սակայն միայն խնդիրները։

ա/ ստիմուլուս փաթեթը գիտենք, որ ուղղված է պահանջարկի մեծացմանը, որպեսզի այն իր գործն անի առաջարկի կարճաժամկետ հատվածում (քեյնսյան հատված)

բ/ Պոտենցիալ ՀՆԱ-ն, ինչը ենթադրում է առաջարկի կորի երկարաժամկետ կամ դասական հատվածը, շատ կարևոր է հասկանանք, որպեսզի ստիմուլի փաթեթը չսկսենք կիրառել այդ հատվածի վրա։

գ/ մեր իշխանությունները ինչ-որ թիրախային ստիմուլուս փաթեթ են օգտագործում, որի մանրամասները դեռ գնահատել է պետք։

դ/ փաթեթները B2B բաղադրիչը չունի, ուղղված է խոցելի խավին, իսկ բիզնես խավին ուղղվում է միայն վարկային գործիքակազմով։ Այս ամենը եթե ամփոփեմ, փաթեթի ազդեցությունը լինելու է միայն մանրածախ շուկային, որը Հայաստանում ուղղահայաց ինտեգրացիա վերջին շղթան է (սա այնքան խորը խնդիր է, որի պտուղները հետո ենք տեսնելու)

ե/ Վերադառնամ ճգնաժամին։ Այսպես, ինչպիսի՞ն է Հայաստանի ՀՆԱ-ն լիարժեք զբաղվածության պայմաններում, հասկանալու համար խորհուրդ կտամ վերընթերցել աշխատուժի շուկայի Արմստատի հրապարակումը։ Կտեսնեք, որ այն շատ խուճուճ է։ Խուճուճ է այնքանով, որ Հայաստանում լիքը մարդ չի աշխատում, և դա է լրիվ զբաղվածությունը։

զ/ Չեմ ասում, որ այդ մարդիկ ծույլ են։ Բայց նրանք չէին աշխատում, ու հիմա էլ չեն աշխատում։ Սրա հազարումի պատճառ կա, հիմնականը՝ ցածր արտադրողականություն։ Այս հարցը մեկ օրում չենք լուծի։

է/ Այս ընթացքում բողոքելու են շատերը, աջակցություն ակնկալելու են շատերը՝ այդ թվում վերոնշյալ չաշխատողները։

ը/ Երբ պահանջարկը կրճատվում է, աշխատուժի շուկայում հավասարակշռությունը հեշտ չի հաստատվում, պատճառը՝ կպչուն աշխատավարձն է։ Աշխատավարձ ձևափոխելը այդքան էլ հեշտ չի։ Այս խնդիրը Քեյնսը կոչում էր Կոորդինացիոն արգումենտ)

թ/ Արդյունքում, ոչ թե աշխատավարձով էր կարգավորվում աշխատանքի շուկան՝ այլ մեծանում էր գործազրկությունը։ Այսինքն, մարդկանց մի մասին ուղղակի գործից հանում են։

ժ/ Հայաստանում նախորդ երկու տարին տարօրինակ փոփոխություն է եղել, էականորեն աճել են աշխատավարձերը (կամ էլ ստվերից են դուրս եկել)։

ժա/ Հարկային մուտքերում եկամտահարկն արդեն առաջին տեղում է։

ժբ/ Խոշոր 1000 հարկատուները վճարում են այդ եկամտահարկի ուղիղ կեսը։ Իսկ միլիարդից ավելի եկամտահարկ վճարողները, այդ կեսի կեսից ավելին։

ժա/ Դրանք ոչ միայն շատ աշխատատեղ ունեցողներն են (Գազպրոմ, Էլցանց, Գրանդ Քենդի) նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկայինը, կրթությունը, Սինոպսիսը։

ժբ/ Քեյնսյան տնտեսագիտությանը եթե հավատանք, այս ոլորտները չեն իջեցնի աշխատավարձերը, բայց կգնան օպտիմալացման ուղով։ Ավելին, մակրոմակարդակով եթե նայենք, այսինքն հավասարակշռության կետ այնուամենայնիվ պիտի հաստատվի, կրճատումները լինելու են անխուսափելի։

ժգ/ Քանի որ էական եկամտի բևեռացում կա, ապա այն կարող է ավելի խորանալ։

ժդ/ խոշորները պետք է կոորդինացված իջեցնեն աշխատավարձերը – սա զուտ տեսական։ Սակայն մյուս կողմից, սա նշանակում է այսօրվա հարկային մուտքերի իջեցում։

ժե/ Սակայն սրան զուգահեռ պետական ահռելի փողերի վրա նստած են մի շարք աշխատողներ։ Ու ահա այստեղ է, որ ունենք Հայաստանի հիմնական խնդիրը՝ արտադրողականությունը։

ժզ/ Հարկային մուտքերը այս պահին պատշաճ են։ Այսինքն, դեռևս շուկայում տեղաշարժերը չեն երևացել։ Չարաչար սխալվում են բյուջեի պատասխանատուները, եթե ակնկալում են, որ նույնը շարունակվելու է։

Շատ ստացվեց, մոնետար մասերի մասին չխոսեցի։ Պարզապես ցանկացա ուշադրություն հատկացնել աշխատատեղերի, աշխատավարձի, եկամտահարկի ու blue & white collar խնդրի մասին։ Եկամտահարկը Հայաստանում դարձել է բավական լուրջ տնտեսական երևույթ (որի շուրջ ես էլ դեռ շատ հարցականներ ունեմ)

Ավելացման սոցիալական բաղադրիչը։ Ինչպե՞ս են ապրում «չաշխատողները»։ Իհարկե սոցիալական ֆունկցիա կա բարձր աշխատավարձ ստացողների և իրենց բարեկամ-հարազատների միջև։ Պետությունը սա չի փոխարինել։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: