Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Վերադարձ լուրերի բաժին

03:11 , 29 Փետրվար 2020

Տնտեսագետները Հայաստանում 2019-ին տնտեսական աճի կառուցվածքում առանձնացնում են ինչպես մտահոգիչ, այնպես էլ գոհացնող ցուցանիշներ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ 2019-ը տնտեսական առումով բավականին լավ տարի էր: Նա նկատեց՝ տնտեսական աճի 7.6 տոկոս ցուցանիշը վերջին 10 տարում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն է: «Երբ նայում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռ որոշակի բաերլավումների կարիք կա, բայց որոշներն արդեն արվել են: Ի հեճուկս այն կարծիքների, թե տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի կամ մեքենաների հաշվին, պաշտոնական տվյալներով տեսնում ենք, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակող արդյունաբերությունը, երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտն է: Իսկ կոնկրետ խաղային ոլորտը, որի մեջ են մտնում նաև մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին նպաստել են մոտ 0.5 տոկոսային կետի չափով»,-ասաց Թունյանը: Նա նաև շեշտեց՝ 2019-ին տեղի են ունեցել որոշակի քայլեր, որոնց արդյունքները կզգացվեն արդեն այս տարվա սկզբից: Այդպիսի քայլերից են, մասնավորապես, հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: «Տնտեսության կառուցվածքում չունենք հիմնարար փոփոխություններ և դեպի առաջընթաց ապահովող քաղաքականություն: Դա են ցույց տալիս կառուցվածքում նաև այն ոլորտների անկումները, ինչպիսին է գյուղատնտեսությունը: Ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված ավելացված արժեք, քան 2018-ին: Շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն, նույնն են մնացել»,-ասաց նա:

Մինասյանը նշեց՝ բաց հանքերի շահագործման արդյունքում 25 մլրդ դրամով ավելի գումար է ապահովվել: Նրա կարծիքով՝ դա հակասում է հայտարարված այն քաղաքականությանը, որ տնտեսությունը հանքարդյունաբերությունից պետք է վերակողմնորոշվի դեպի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում: Մինասյանին չի գոհացրել նաև արտահանման կառուցվածքը, նրա կարծիքով՝ տնտեսության լոկոմոտիվ է դարձել աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտը:

ԿԲ նախկին նախագահ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 2019-ը համարեց տնտեսական պատմության հաջողված էջերից մեկը: Նրա համոզմամբ՝ անցյալ տարվա տնտեսական աճի զարգացումների մեջ մեծ մասնաբաժին ունեն հասարակական սպասումները: «Համակարգային փոփոխություններ անցյալ տարի 1-2-ն են եղել, բացի քաղաքական դիրքորոշումներից, խոստումներից, ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ չկան: Կան առանձին միջոցառումներ, բայց դրանք ստացել են հասարակության արձագանքը: Ունենք 7.6 տոկոս տնտեսական աճ, առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորում են ունենում»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց՝ արդյունաբերության մեջ կրկին առաջնային տեղ է դուրս եկել հանքարդյունաբերությունը, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը եղել է ավելի ցածր: «Գյուղատնտեսությունը դեռ չի արտացոլում այն իրականությունը, ինչ մենք ունենք Հայաստանում: Այն մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում»,-ասաց Ասատրյանն ու նշեց՝ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաներ չեն կիրառվում:

Արմենպրես

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: