Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետները տրամադրված են ոչ հոռետեսական սցենարների զարգացմանը

Վերադարձ լուրերի բաժին

17:04 , 28 Մարտ 2020

«Կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքների զարգացման 9 սցենար կա: Մենք հակված ենք հավատալու, որ համաշխարհային տնտեսությունը կշարժվի ոչ ամենահոռետեսական սցենարով: Օրինակ՝ Ճապոնիայում այս ճգնաժամի ընթացքում ծաղկում է ապրում մանրածախ առևտուրը: Մարդիկ ռեստորաններ գնալու փոխարեն կատարում են մեծածավալ գնումներ և ուտելիք պատրաստում տանը»:

Այդ մասին ասել է McKinsey & Company խորհրդատվական ընկերության Տոկիոյի գրասենյակի ղեկավար Անդրե Անդոնյանը՝ գործարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպած առցանց վեբինարի ընթացքում: Վեբինարին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, առաջատար վիրաբույժ Արա Դարզին, Բրիտանացի բժիշկ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Դևիդ Նաբարոն:

«Պետք է երկրներն ունենան տնտեսական ճգնաժամը հաղթահարելու մի քանի ծրագիր: Ամենակարևորներից մեկը ֆինանսական կայունությունն է: Նաև կազմակերպությունները պետք է հոգ տանեն, որպեսզի չկորցնեն իրենց լավագույն աշխատողներին: Ես հիմա գտնվում եմ Ճապոնիայում, որտեղ դեռևս արտակարգ դրություն չի սահմանվել, սակայն սոցիալական հեռավորությունը պահպանելու համար վտանգավոր բոլոր վայրերը և միջոցառումները հետաձգվել և փակվել են»,- ասել է Անդոնյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քիմ Քարդաշյանը հայկական ՓՄՁ-ներին աջակցելու կոչ է արել

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը:

Մեր երկրի միջազգային պահուստների կառուցվածքում SDR-ի կշիռն ավելացել է

Միջագային պահուտների մեջ ՀՓԻ մակարդակը հասել է առավելագույն մակարդակին 2010 թվականի սեփտեմբերին՝ մոտ 141 մլն դոլար։