Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետը վստահ է, որ հյուրանոցային տնտեսություններում գրանցված 60% աճը բացառապես ստվերից դուրս գալու հաշվին է

Վերադարձ լուրերի բաժին

14:05 , 17 Սեպտեմբեր 2019

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը համոզված է, որ հյուրանոցային տնտեսություններում արձանագրված՝ զբոսաշրջիկների 60% հավելաճը տեղի է ունեցել գերազանցապես ստվերի կրճատման արդյունքում: Փորձագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018թ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20%-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29%, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ՝ ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38%-ով (շուրջ 1 մլրդ դրամով): Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով (շուրջ 400 միլիոն դրամ)։

Ուզում եմ տեսնել այն պաշտոնյային, ով հերիք չէ հավատում է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորված զբոսաշրջիկների քանակը 2019թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով, մի հատ էլ գրել-տվել է վարչապետին, որ ի լուր ողջ հանրության հայտարարի։ Հարգելինե՛րս, ինչպես ասում են “и ежу понятно”, որ գործ ունենք ստվերի կրճատման հետ, մանավանդ որ օրավարձով բնակարանների բիզնեսը ծաղկում է (ինչի հաշվին կրճատվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդները)։ Մի՛ արեք էլի սենց բան»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն աճել են

Ցուցանիշը կառավարությանը դեռ չի բավարարում:

Հայաստանից տարեկան արտահանման 7 տոկոս աճ է կանխատեսվում. ավելացել է շոկոլադի արտահանումը

Արտահանման ծավալների աճ արձանագրված ապրանքախմբերում այս տարի առանձնացել են երկու խումբ` շոկոլադն ու մրգային գինիները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են 25.5 տոկոսով

Երևանում 2019 թ. սեպտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ աճել են 1.2 %-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա համեմատ՝ 10.8 %-ով: