Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնտեսագետը դրամի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում

Վերադարձ լուրերի բաժին

13:45 , 12 Օգոստոս 2019

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տարվա սկզբից ազգային արժույթի արժևորման մեջ տնտեսությանը վնասող գործոններ չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ դրամի արժևորումն ունի ներքին և արտաքին պատճառներ:

«Տարվա սկզբից նկատվող արժևորումը բնորոշ է գործարար ակտիվության աշխուժացմանը, սակայն արտաքին ազդակները ևս ոչ պակաս կարևոր են: Մասնավորապես, Միացյալ Նահանգների արժույթը ավելի նվազում է իր գնի մեջ, ինչը նշանակում է, որ դոլար-եվրո հարաբերակցությունն էլ է փոխվում, իսկ այս երկու արժույթներն իրենց հերթին պայմանավորում են աշխարհի բոլոր մնացած փոխարժեքները: Հայկական դրամը չէր կարող չարժևորվել, եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր Հայաստանի տնտեսության մեջ»,- նշել է Մանասերյանը:

Տնտեսագետն ասել է, որ վերջին տարիներին տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, ինչը նույնպես դրամի արժևորման պատճառ է դառնում: «Տնտեսության մեջ ավելի շատ արտարժույթի ներհոսք ստանալիս արտարժույթը նույնքան մասշտաբով կարող է ինքն իրենով բարձրացնել ազգային արժույթի կշիռը, ինչն էլ տեղի է ունենում: Վերջին տարիների ընթացքում սա անընդհատ առկա է»,- ասել է Թաթուլ Մանասերյանը:

Կենտրոնական բանկի հավասարակշռված դրամավարկային քաղաքականությունն, ըստ Թաթուլ Մանասերյանի, իրավիճակը վտանգավոր չի դարձնում: «Կենտրոնական բանկը բավական հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության արդյունքում, հատկապես փոխարժեքների շուկայում արդեն երեք տարի է, ինչ նկատվում է արտարժույթի առք, ինչը բնորոշ չէր նախորդ տարիներին»,- ընդգծել է տնտեսագետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այս պաին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։