Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

16:21 , 19 Ապրիլ 2018

2017 թվականի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) ընթացիկ գներով կազմել է 5 տրլն 580.1 մլրդ դրամ։ 2016 թվականի համեմատ իրական աճը՝ 7.5%։ Այս ցուցանիշների մասին արդեն բազմիցս խոսվել է և ներկայացվել, թե որ ոլորտի կշիռը որքան է կազմել, և տնտեսության ճյուղերը որքանով են նպաստել տնտեսական աճին (օրինակ՝ ամենից շատ նպաստել էր առևտրի և ծառայությունների ոլորտը, որն ապահովել է 7.5-ից 5.3 տոկոսային կետը)։

Սա, այսպես ասած, ՀՆԱ-ի արտադրական եղանակով ներկայացումն է։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ն ներկայացնում է նաև ծախսային եղանակով։ ՀՆԱ-ի թիվը նույնն է, որովհետև որքան արտադրվում է, այնքան էլ պետք է ծախսվի։

Սակայն, ի տարբերություն արտադրական եղանակի, որտեղ ներկայացվում են տնտեսության ճյուղերը, այստեղ առանձին տրվում է՝ որքան են ծախսել տնային տնտեսությունները, պետական հիմնարկները, որքան է կուտակվել և ինչքան է եղել արտաքին առևտրի հաշվեկշիռը։

Այս տվյալներին դեռ անդրադարձ չի եղել, սակայն դրանք ոչ պակաս հետաքրքիր են և պակաս կարևոր։ Այսպես, 2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ։ Այդ թվում՝ տնային տնտեսությունները 2017 թվականին ծախսել են մոտ 4.2 տրլն դրամ՝ ՀՆԱ-ի 75.6%-ը։ Պետական հիմնարկները ծախսել են 792 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 19.4%-ը)։ Համախառն կուտակման ծավալը 1.08 տրլն դրամ է (ՀՆԱ-ի 19.4%-ը)։ Իսկ արտաքին առևտրի հաշվեկշիռը ՀՆԱ-ի ծավալը նվազեցրել է 687 մլրդ դրամով (քանի որ բացասական է՝ ավելի շատ ներմուծվել է, քան արտահանվել)։

TNAIN1

Նշենք, որ 2016 թվականի համեմատ՝ աճել են թե՛ վերջնական սպառման ծախսերը, թե՛ համախառն կուտակումը։ Այսպես, վերջնական ծախսերի իրական հավելաճը 2016 թվականի համեմատ 8% է։ Այդ թվում՝ տնային տնտեսությունների ծախսերն աճել են 7.6%-ով, պետական հիմնարկներինը՝ 9.2%-ով։ Համախառն կուտակումը (կամ խնայողությունները) այս ընթացքում աճել են 13.5%-ով։

Այսինքն, տնային տնտեսությունների ծախսերի աճը ավելի դանդաղ է, քան մյուս ուղղություններինը, ինչի արդյունքում տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է (2016-ին՝ 76.5% էր)։ Սակայն այդ միտումը նոր չէ։ Ինչպես տեսնում եք երկրորդ գծապատկերում՝ վերջին 5 տարիների կտրվածքով՝ տնային տնտեսությունների ծախսերի կշիռը կայուն կերպով նվազել է՝ 2013 թվականի 89.1%-ից 2017 թվականին հասնելով մինչև 75.6%։

Պետական հիմնարկների ծախսերի կշիռը լուրջ փոփոխություն չի կրել. սկզբում մի փոքր նվազել է, հետո՝ հասել 14.2%-ի։ Համախառն կուտակումը նույնպես նվազել է՝ 2013 թվականին կուտակման կշիռը ՀՆԱ-ում 21.8% էր, 2016 թվականին՝ 13.8%։ Թեթևակի աճ՝ 0.4 տոկոսային կետով, գրանցվել է 2017 թվականին։ Սա, եթե պարզ ասենք, ներքին խնայողություններն են, օրինակ՝ այն գումարները, որոնք մեր քաղաքացիները բանկում ավանդ են դնում։

TNAIN2

Տնտեսական աճի տեսանկյունից՝ ավելի ցանկալի է, որ կուտակման կշիռը մեծ լինի և աճի։ Այսինքն՝ մարդիկ ոչ միայն սպառեն, այլև հիմքեր ստեղծեն հետագա աճի համար։ Սակայն մեզ մոտ, ինչպես տեսնում եք, հակառակ միտումն է: Եվ վերջապես, ուշադրություն դարձրեք արտաքին առևտրի հաշվեկշռին։ Այն միշտ բացասական է եղել, այսինքն՝ միշտ նվազեցրել է մեր ՀՆԱ-ն։

Սակայն 2013 և 2014 թվականների համեմատ, երբ բացասական հաշվեկշռի պատճառով ՀՆԱ-ի նվազումը 23.7% և 19.9% էր, 2015 թվականից այդ ազդեցությունը կտրուկ նվազել է. 2015 թվականին՝ 11.6%, 2016 թվականին՝ 10.2%, և 2016 թվականին՝ 12.3%։ Առաջին հայացքից՝ սա շատ լավ է. արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է։ Սակայն այդ բարելավումն իրականում տեղի է ունեցել ոչ թե՝ արտահանման աճի (ինչը լավ կլիներ), այլ՝ 2015 և 2016 թվականներին ներմուծման ծավալների էական կրճատման արդյունքում, ինչը բացատրվում էր բնակչության գնողունակության նվազմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։