Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՄՊՊՀ-ն Buy.am-ին պարտադրեց հրաժարվել menYu.am դոմեյնից

Վերադարձ լուրերի բաժին

19:20 , 28 Հունիս 2017

Անցած տարվա նոյեմբերին սոցիալական ցանցերում սկիզբ առավ Menu.am vs Buy.am հակամարտությունը (այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ

Այս ընկերությունների գործունեության ոլորտը գրեթե նույնն է։ Menu.am-ը և Buy.am-ը արագ առաքման ծառայություն են մատուցում հանրապետության ռեստորաններից և մասնագիտացված խանութներից:

Հակամարտությունը պայմանականորեն կարելի է անվանել 1 տառի կոնֆլիկտ։ Բանն այն է, որ երբ բրաուզերի մեջ գրում եք Menu.am, ապա հայտնվում եք այնտեղ, որտեղ ցանկանում էիք։ Իսկ  երբ հավաքում եք MenYu.am (Y տառով), ապա ավտոմատ վերաուղղորդվում եք Buy.am կայք։ Ընդ որում, հայտնվում եք Buy.am-ի՝ սննդամթերքի առաքման բաժնում։

Իհարկե, menYu բառն ինքնին սխալ է, բայց Buy.am-ի թիմը խաղադրույք է կատարել հենց անտեղյակության վրա։ Այսինքն, menu բառը սխալ՝ Y-ով գրողները, հայտնվում են մրցակից կայքում։

Այն ժամանակ  սոցիալական ցանցերում բուռն քննարկում էր ծավալվել։ Մի մասը գտնում էին, որ Buy.am-ը անազնիվ է վարվում՝ փորձելով նման կերպ հաճախորդներ փախցնել Menu.am-ից։ Նրանց կարծիքով, սա անարդար է ոչ միայն Menu.am-ի, այլ հաճախորդների նկատմամբ, որոնք խաբվում են։ Մյուս մասը հակառակ կարծիքին է։ Նախ՝ գտնում են, որ եթե հաճախորդը չգիտի, թե ինչպես է գրվում menu բառը, ուրեմն մեղքը նրանն է։ Տեղի ունեցածը նրանք գնահատում են որպես մրցակցության նորմալ դրսևորում, և նշում, որ menu բառի բոլոր հնարավոր տառադարձությունները չգրանցելը հենց Menu.am-ի վրիպումն է։

Menu.am-ը, սակայն, ոչ միայն գտնում է, որ դա անբարեխիղճ մրցակցություն է, այլև անցել է կոնկրետ քայլերի՝ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)։

Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ պաշտոնական հրապարակման մեջ, հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել  առաքման ծառայություններ իրականացնող «menu.am» ապրանքային նշանի սեփականատեր «Ինտերնետ  Փրոջեքթս» ընկերությունը՝ ընդդեմ «Կանդելլա» ՍՊԸ-ի:

Ըստ բողոքի, «Կանդելլա» ՍՊԸ-ին է պատկանում նույնանման ծառայություններ իրականացնող «buy.am» կայքը, սակայն, ընկերությունը գրանցել է նաև մեկ տառի տարբերությամբ՝  «menyu.am» դոմենը, որը ուղղորդում է դեպի   «buy.am»: Այսինքն, սպառողը ինտերնետային էջում հավաքելով «menyu.am», մեխանիկորեն հայտնվում է «buy.am»-ում և պատվերներ է կատարում այդ կայքի միջոցով: Ըստ բողոքող կողմի, նմանատիպ խախտումները լայն տարածում են գտնում, երբ հայտնի ապրանքային նշանին և դոմենին նմանակող դոմեն է գրանցվում՝ սպառողներին ուղղորդելով օգտվել իրենց ծառայություններից:

Հանձնաժողովը վարույթի ընթացքում պարզել է, որ «Կանդելլայի» նման վարքագիծը կարող է սպառողների մոտ շփոթություն առաջացնել «menu.am»-ի սպառողների մոտ, քանի որ շատերը, գովազդային հոլովակներում կամ այլ աղբյուրներից տեղեկացել են «menu.am» կայքի մասին, մտաբերել են այն հայերեն, որպես  «Մենյու Էյ Էմ»: Շատ մեծ է հավանականությունը, որ օնլայն ընկերության ծառայություններին դիմելու նպատակով «menu.am» դոմենի փոխարեն հավաքեն  «menyu.am» և հայտնվեն «buy.am» հասցեով կայքում: Ակնհայտ է, որ «menyu.am» կայքը շփոթության աստիճան նման է «menu.am» դոմենին և ապրանքային նշանին, որոնք հայերենում հնչում են ամբողջությամբ նույնական:

ՏՄՊՊՀ որոշմամբ, «menyu.am» կայքի օգտագործումը և այն «buy.am» կայքին ուղղորդումը հանդիսանում է «menu.am» կայքի և ապրանքային նշանի սեփականատիրոջ նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար «Կանդելլա» ՍՊԸ-ն ստացավ նախազգուշացում՝ խախտումը սեղմ ժամկետում վերացնելու հանձնարարականով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է