Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՄՊՊՀ-ն և ՀԾԿՀ-ն թույլատրել են «Բիլայնի» և «Թիմի» միավորումը

Վերադարձ լուրերի բաժին

17:17 , 10 Հուլիս 2020

ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանը տեղեկացրել է, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Ըստ Սմբատյանի՝ միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել: Մայիսին ՏՄՊՊՀ-ն կարճել էր «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմող բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալու մասին հարցը: Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։

Զուգահեռ «ՎԵՈՆ Արմենիա»-ի մի քանի տասնյակ աշխատակից բողոքի ակցիա է իրականացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Նրանք չեն ցանկանում, որ ընկերությունը վաճառվի։ Աշխատակիցները հրաժարվում են լրատվամիջոցների հարցերին պատասխանել՝ նշելով, որ չեն բողոքում, պարզապես կանգնած են։

Հիշեցնենք, որ ի սկզբանե «ՎԵՈՆ Արմենիա»-ն իր բաժնետոմսերը պատրաստվում էր վաճառել «Յուքոմ»-ին, սակայն Եսայան եղբայրների՝ «Յուքոմ»-ից հեռանալուց հետո ընկերությունը հետ վերցրեց վաճառքի վերաբերյալ դիմումը, այնուհետև, երբ Եսայանները ստեղծեցին «Թիմ» ընկերություն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն հայտ ներկայացրեց ընկերության բաժնետոմսերը նրանց վաճառելու։

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։