Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Մոբայլ Սենթր»-ի հանդեպ. հաճախորդները բողոքել են մոլորեցնող գովազդից

Վերադարձ լուրերի բաժին

11:23 , 23 Հունվար 2019

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊ («Մոբայլ Սենթր» խանութների ցանց ) ընկերության հանդեպ: Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել քաղաքացիներից այն մասին, որ ընկերությունը դրսեւորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Ըստ դիմումատուի, բջջային հեռախոսների խանութ-սրահի կողմից հեռարձակվում է գովազդ, որտեղ նշվում է, որ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ գնելու դեպքում եւս մեկ հեռախոս տրվում է նվեր:

Գովազդի վերջում հատուկ ընդգծվում է. «Շնորհավորում եմ, զույգ հեռախոսներ ունեցանք» արտահայտությունը, եւ քանի որ որպես նվեր տրվող երկրորդ հեռախոսի մոդելը գովազդում նշված չէ, ապա սպառողները զույգ հեռախոսներ արտահայտությունը վերագրում են միանման հեռախոսներին, որոնցից մեկը տրվում է բացարձակապես անվճար՝ որպես նվեր:

Սակայն, դիմելով խանութ-սրահ, քաղաքացիները տեղեկացել են, որ սմարթֆոն գնելու դեպքում որպես նվեր ստանում են ոչ թե նույն հեռախոսի զույգը, ինչպես ասվում է գովազդում, այլ իրենց բնորոշմամբ՝ 10-20 հազար դրամանոց հեռախոս : Դիմումատուները նշում են, ակնհայտ մոլորեցնող գովազդի առկայության հանգամանքը:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում կուսումնասիրվի խնդիրը եւ այդ մասին կտեղկացվի հանրությանը: Հանձնաժողովը կարեւորում է գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին առնչվող խնդիրները, քանի որ դրանք ոչ միայն վնասում են սպառողների շահերին, այլ նաեւ որոշակիորեն խոչընդոտում են նույն ոլորտում գործող տնտեսվարողների գործունեությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: