Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Սարգսյան. Արևմուտքից Արևելք ուղին

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

13:45 , 17 Հոկտեմբեր 2015

Եվ այսպես, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստանձնում։ Նա 2016թ. փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Խրիստենկոյին:

Այս մասին երեկ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր օրակարգում ներառված էր 15 հարց: Մենք այդ բոլոր հարցերը քննարկեցինք: Մենք որոշում կայացրինք այն մասին, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Մենք նաև որոշում ենք կայացրել, թե ով է Վիկտոր Խրիստենկոյից հետո գլխավորելու մեր հանձնաժողովը: Նա Տիգրան Սարգսյանն է՝ Հայաստանի նախկին վարչապետը»,- ասել է Լուկաշենկոն: Իսկ Խրիստենկոն նշել է, որ Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրմանն ու եղել է Հայաստանի անդամակցության լոկոմոտիվը:

Իրականում Տիգրան Սարգսյանի նշանակումն այս պաշտոնին բավականին տարօրինակ է դիտվում։ Պատճառը ոչ թե նրա փորձառությունն ու մասնագիտական որակներն են, այլ նախկին վարչապետի հայացքները։ Բանն այն է, որ Տ. Սարգսյանը միշտ եղել է Հայաստանի եվրաինտեգրման ջատագով ու մինչև  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ ակտիվ կերպով հակադրվում էր նույն Խրիստենկոյին և ապացուցում, որ Հայաստանի անդամակցությունը  ԵՏՄ-ին աննպատակահարմար է։

 

Ստորև ներկայացնում ենք, թե վարչապետի պաշտոնում գտնվող Տիգրան Սարգսյանը տարբեր ժամանակներում ինչ տեսակետներ է հայտնել Եվրասիական տնտեսական միությանը (որոշ տեղերում նշվում է Մաքսային միություն)՝ Հայաստանի անդամակցության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին հայտարարեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։

 

     Ապրիլ, 2012թ

 «Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, որովհետև մենք պետք է անցնենք հարևան երկրի տարածքով և երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծում իրականացնող սուբյեկտների գործընթացի թեթևացումը: Փոխարենը մենք կստանանք միայն նոր խնդիրներ` կապված մաքսային տուրքերի և հարկերի բարձրացման հետ: Տնտեսագիտական տեսանկյունից դա աննպատակահարմար է»:

Տիգրան Սարգսյան, հարցազրույց «Կոմերսանտ»-ին

 

     Նոյեմբեր, 2012

«Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով։ Մեր երկրների նախագահները վերջին հանդիպման ժամանակ անդրադարձան այդ հարցին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ճիշտ նկատեց, որ Հայաստանն առանձնահատկություն ունի՝ չկա ընդհանուր սահման և ԵվրԱզԷՍ-ի, և մաքսային միության հետ։  Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի օրինակ, որ երկիրը, ընդհանուր սահման չունենալով, Մաքսային միության մաս կազմի։ Այդ իսկ պատճառով նախագահների հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Մեր կողմից այդ խումբը գլխավորում է էկոնոմիկայի նախարարը, Ռուսաստանի կողմից նույնպես նշանակվել է համապատասխան նախարար։ Աշխատանքային խումբը պետք է գործիքներ մշակի, որոնք թույլ կտային խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»։

Տիգրան Սարգսյան, հարցազրույց «Ինտերֆաքս»-ին

 

     Փետրվար, 2013

«Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»:

Տիգրան Սարգսյան, հարցազրույց «Մոսկովսկիե Նովոստի»-ին

 

 

     Հոկտեմբերի 1, 2013

 «… Մեր առևտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն: Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին… »:

«… Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է: Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»:

Տիգրան Սարգսյան

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։