Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Սարգսյանն ԱՊՀ երկրներին կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման աշխատանքին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

12:43 , 16 Մարտ 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքին միանալու կոչ է արել: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սարգսյանն այդ մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը:

«Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ կարևոր է դրանում հետաքրքրված բոլոր երկրների մասնակցությունը: Դրանից հետո, երբ այդ մեխանիզմները գործարկվեն, դրանցում որևէ բան փոփոխելն ավելի դժվար կլինի»,- ասել է Սարգսյանը:

Եվրասիական հանձնաժողովի նախագահն այս ոլորտում համագործակցությունը կարևոր է համարել: «ԱՊՀ տարբեր երկրների կոլեգիաները պետք է միանան այս գործին, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց բիզնեսի համար, որ տարբեր երկրների ապրանքներն ընդհանուր շուկա մուտք գործեն առանց արգելքների ու սահմանափակումների: Մենք չենք ցանկանում, որ համագործակցության անդամ երկրները դուրս մնան մեր ընդհանուր տնտեսական համակարգից, որը թվայնացվում է բոլոր ուղղություններով»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը: Սարգսյանը նշել է, որ համատեղ աշխատանք պետք է տանել նաև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: