Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի Яндекс-ի և Uber-ի միացյալ ընկերությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:02 , 14 Հուլիս 2017

Яндекс-ը և Uber-ը որոշում են կայացրել միավորել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան) օնլայն փոխադրումների բիզնեսները, հայտարարել է «Яндекс Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը ընկերության պաշտոնական էջում:

Բացի այդ՝ նոր ընկերությանը կփոխանցվի նաև սննդի առաքման UberEATS ծառայությունը վերոնշյալ երկրներում: Գործարքի արդյունքում Яндекс-ը առաջին անգամ հնարավորություն կստանա դուրս գալ սննդի առաքման շուկա:

Ընկերության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Яндекс Տաքսին» և Uber-ը ստորագրել են բիզնեսների միավորման համաձայնագիր:
Միավորման արդյունքում կստեղծվի նոր ընկերություն, որը կգլխավորի Խուդավերդյանը:

Տիգրան Խուդավերդյանի խոսքով՝ իրենք Uber-ի հետ պայմանավորվել են ռոումինգային համաձայնագրի վերաբերյալ բոլոր այն երկրներում, որտեղ գործում է ընկերությունը:
«Օրինակ՝ Լոնդոն կամ Բանգկոկ թռչելիս կարող եք «Яндекс Տաքսիի» հավելվածից պատվիրել Uber, իսկ Փարիզի զբոսաշրջիկները՝ պատվիրել «Яндекс Տաքսի» Uber-ի հավելվածից»,- ասում է Խուդավերդյանը:

Uber-ի ներդրումները նոր ընկերությունում կկազմեն 225 միլիոն դոլար, «Яндекс»-ինը՝ 100 միլիոն դոլար: Նոր ընկերության շուկայական արժեքը գնահատվում է 3.725 մլրդ դոլար:
Яндекс-ին կպատկանի ընկերության բաժնետոմսերի 59.3%-ը, իսկ Uber-ին՝ 36.6%-ը: Բաժնետոմսերի մնացած մասը՝ 4.1%-ը, կպատկանի ընկերության աշխատակիցներին:
Ինչպես բացատրել են Яндекс-ում, միավորումից հետո ծառայության օգտատերերի համար ոչինչ չի փոխվի՝ ուղևորությունների պատվերների համար նախկինի պես հասանելի կլինեն երկու հավելվածներն էլ: Վարորդները կմիավորվեն միասնական հարթակում, ինչը նրանց թույլ կտա մեկ հավելվածով պատվերներ ստանալ ինչպես «Яндекс Տաքսիից», այնպես էլ Uber-ից:

Ենթադրվում է, որ նման միավորումը կավելացնի հասանելի ավտոմեքենաների թիվը, կկրճատի սպասելաժամանակը:
Ինչպես սպասվում է, գործարքը կփակվի 2017թ. IV եռամսյակում: Գործարքը հավանություն է ստացել Uber-ի և Яндекс-ի տնօրենների խորհրդի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարկային խտրականություն. Տոկոսադրույքները Երևանում ավելի ցածր են, քան մարզերում (գծապատկերներ)

Հանրապետության կտրվածքով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին եղել է 12.7%, Երևանում այն կազմել է 11.9%։

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում և կպայքարի 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար

Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 25-09-17

NYMEX բորսայի սեպտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները