Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրի զարգացումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:00 , 11 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Կողմերը քննարկել են հայ-չեխական առևտրաշրջանառության ծավալները, ոգևորիչ համարել աճի դինամիկան՝ քննարկելով նաև Հայաստանից Չեխիա արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։

Petr_Mikiska
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել նաև Չեխիայում կայանալիք Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների համաժողովի վերաբերյալ։

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Չեխիայի դեսպանն անդրադարձել են տնտեսության այն ոլորտներին, որտեղ հնարավոր է երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցությունը և ներդրումների ներգրավումը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրով նախատեսվող այն դրույթները, որոնք մեր երկրում բիզնես գործունեությունը կդարձնեն առավել գրավիչ, կբարձրացնեն մրցունակությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: