Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

17:07 , 12 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը։ Վերջինս ներկայացրել է պատվիրակության կազմը՝ ընգդծելով, որ երկրամասն ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, և կարիք կա ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը ևս։ Դիվանագետի խոսքով՝ հենց այդ պատճառով խիստ հատկանշական է, որ պատգամավորների այցը սկսել է Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմամբ։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ տնտեսական բաղադրիչը կառավարության բարեփոխումների օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում: Նախարարը ներկայացրել է ներկա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, նշել, որ դրանք հեռու են նախանշված նպատակներից։ Նա կարևորել է նաև արտահանելի տնտեսությանը միտված քայլերի անհրաժեշտությունը։

12.08.19-5
«Ունենք ցանկություն և հաստատակամություն՝ արագ փոխելու իրավիճակը։ Դա է պատճառը, որ կառավարությունն իր առաջիկա տնտեսական քաղաքականության առանցքում տեսնում է այնպիսի հնարավորությունների ստեղծումը, որ տնտեսությունը դառնա ավելի մրցունակ, արտադրողական, ներառական և ստեղծի ավելի բարձր արժեքներ։ Կառավարությունը հանձնառու է տնտեսական կյանքի վրա կոռուպցիայի ներգործության բացառմանը և հավասար պայմանների ապահովմանը»,- ավելացրել է նա։

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության արդյունքներին, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծրագրերին և փորձագիտական աջակցությանը։ Նախարարը կարևորել է նաև KFW բանկի աջակցությունը ստացած ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, որոնք ֆինանսական օժանդակությունից զատ բերում են նաև կորպորատիվ կառավարման մշակույթ և առավել բարձր արդյունավետությամբ կառավարում։

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին հիմնականում ներդրումային ներուժ ունեցող ոլորտների և ծրագրերի իրականացմանը գերմանական մասնակցությանը, և հույս հայտնել, որ գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը կշարունակի լինել արդյունավետ և փոխշահավետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կրկին 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ պետք է մեքենաները մաքսազերծել մինչև ապրիլի 6-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ցածր ցուցանիշ:

Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

Որոլտային պատասխանատուները ներկայացրել են մինչև հիմա կառավարության հաստատած ծրագրերի ընթացքը: