Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:35 , 02 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարը և դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը և զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

«Ես նույնպես վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս շատ ավելի ծավալուն առևտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան հիմա է», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի գործարար համայնքների միջև շփումների համար արդյունավետ ձևաչափի սահմանումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին և հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: