Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գերմանացի գործարարների պատվիրակության այցելել է Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

20:24 , 19 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է նախարարության մամուլի բաժինը:

Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն օտարերկրյա ներդրողները»։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարության նպատակներից է ներդրումների ծավալի մեծացումը և իրականացված ներդրումներով արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ, ԵՄ և այլ շուկաներ։ Նա ներկայացրել է օրերս ընդունված Կառավարության ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողներին։ Տիգրան Խաչատրյանն անդրադաձել է նաև Հայաստանի ներդրումային գրավչություններին։

1_Germany_Invest

Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների օրակարգում բաց էր նմանատիպ գործարար առաքելության ժամանումը։Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակը՝ գյուղտնտեսությունից մինչև ճարտարագիտություն, նախարարին ուղղել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում իրենց բիզնես մտադրություններին։

Տիգրան Խաչատրյանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել այն ոլորտները, որոնք զգալի չիրացված ներուժ ունեն։ Նախարարը հանդիպման ավարտին նշել է, որ նախարարության և «Բիզնես Արմենիայի» աշխատակիցները ջանք չեն խնայի, որպեսզի գործարար առաքելությունը լինի չափազանց արդյունավետ և հասցեական՝ կազմակերպելով համապատասխան հանդիպումներ հայկական գործընկերների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։