Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտում առկա են որոշակի հարցեր հողերի ձևակերպման հետ կապված

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:31 , 28 Փետրվար 2019

Մեղրի ազատ տնտեսական գոտու հողամասը ապագայում պետք է ընդլայնվի մինչ 50 հեկտար: Ներկայում հողերի ձևակերպման հետ կապված կան որոշակի կազմակերպական հարցեր: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեղրի ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը կազմակերպական են, դրանք խնդիր չէի անվանի: Հողերի ձևակերպումների հետ կապված հարցեր կան: Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը: Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել սկզբում 10, հետո մինչ 50 հա»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են եղել, ավարտելուց հետո կտրվեն շահագործման իրավունքներ: Խաչատրյանը նաև նշեց՝ երբ խոսում ենք ներդրումների և արտահանման պոտենցիալն ավելացնելու մասին, պետք է հասկանալ, որ ազատ գոտու ռեժիմը չի տարբերվում նրանից, ինչ կա Հայաստանում: «Հայաստանում ևս մյուս ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար: Այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը կախված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ տնտեսական գոտին»,-նշեց նախարարն ու հավելեց՝ բայց, իհարկե, դրանք փոխկապակցված են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին

Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։