Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը GIZ-ի ներկայացուցիների հետ քննարկել է ՓՄՁ զարգացումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:14 , 06 Մարտ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) ներկայացուցիչներին։ Այդ մասին b4b.am-ին հայտնեցին նախարարության մամուլի բաժնից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել փոքր և միջին ձեռներեցության զարգացման հարցին։ Նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն նոր ՓՄՁ-ների՝ առանց խոչընդոտների ստեղծման ապահովում, այլև գործող ընկերությունների մրցունակցության բարձրացում։ Քննարկվել են ոլորտի զարգացման պետական գործիքակազմը և ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շարունակման և հետագա համագործակցության վերաբերյալ:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփայի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները, ծառայություններ մատուցող ՓՄՁ-ների զարգացման խնդիրները, ինչպես նաև անդրադարձել գինեգործության զարգացմանը Հայաստանում։

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան նշել է, որ գերմանացի գործարարների կողմից լուրջ հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներայացուցիչները նախարարին են հանձնել տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակված «Տեխնիկական աջակցություն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` նորարարության խթանմանն ուղղված պետական համապարփակ ռազմավարության մշակման համար» փաստաթուղթը: Նախարարը նշել է, որ այն կարող է օգտակար լինել ինովացիոն քաղաքականության մշակման գործընթացում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: