Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը և ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի ներդրումային դաշտի ուսումնասիրման հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 18 Դեկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է՝ քննարկելու ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման) ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առաքելությանն իր աշխատանքներում։

Լյուդգեր Շուկնեխտը ներկայացրել է կազմակերպության ծրագրերը և վերլուծական գործիքակազմը։ Նա նախարարի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական իրավիճակի ուսումնասիրությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համանման ուսումնասիրությունների համադրման խնդիրներին։

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կողմից Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի նպատակներն ու եզրակացությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթին առնչվող հարցերին և համապատասխան ենթակառուցվածքային ծրագրերին։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: