Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը և Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի խաղողագործների հետ

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 17 Հոկտեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի խաղողագործներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և ներակայացուցիչներ մարզպետարանից։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Խարջի» տեսակի խաղողի մթերման գնի և մթերված խաղողի գումարը հնարավորին շուտ վճարելու վերաբերյալ: Մթերման արժեքն արագ վճարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Փստաղթով մթերման արժեքի վճարման նպատակով տրամադրվող սուբսիդավորվող վարկերի վերին շեմը բարձրացվում է, որպեսզի մթերող կազմակերպությունները հնարավորություն ունենան լրացուցիչ ֆինանսավորման հաշվին կարճ ժամկետում ապահովել մթերվող խաղողի դիմաց վճարումը։ Նախատեսվում է, որ վերը նշված որոշման նախագիծը կքննարկվի և կընդունվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանում տնտեսական զարգացման տեմպը նվազել է

«Ռուսաստանի տնտեսական աճը կլինի 1.0-1.5% միջակայքում»,- ՀՀ ԿԲ հաշտվետվություն:

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Առաջարկվում է օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022 թ. հունվարի 1: