Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը և Ժոնաթան Լաքոտը քննարկել են ֆրանսիական նոր բիզնես նախագծերը

Վերադարձ լուրերի բաժին

21:25 , 06 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Դեսպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Ֆրանսիան հատուկ ուշադրությամբ է վերաբերվում հետհեղափոխական Հայաստանին` գնահատելով կոռուպցիայի դեմ տարվող հետևողական պայքարը: Արդյունքում, դեսպանի խոսքով, ֆրանսիական ձեռնարկությունները հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով․ «Նրանք չեն գալիս Հայաստան այլ սուբյեկտիվ պատճառներով: Նրանք գալիս են, որովհետև այստեղ կան իրատեսական հնարավորություններ», – ասել է Ժոնաթան Լաքոտը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքը և նախարարի հետ նախանշել առաջիկա անելիքները:

Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի հաջողությունն էլ ավելի մեծ չափով կկամրջի երկու երկրների տնտեսությունները: Դեսպանը հավաստիացրել է, որ սպասվող խոշոր ապրանքանիշերի մուտքը Հայաստան կփոխի նաև ֆրանսիական ներդրումայի համայնքի վերաբերմունքը երկրի հանդեպ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի մանրամասները, որն, ըստ դեսպանի, ֆրանսիական ամենախոշոր ընթացիկ ծրագիրն է: «Այն նորարարական տեխնոլոգիաները և գիտելիքները, որ պետք է փոխանցվեն մեր ֆերմերներին, կարևորագույն հենակետ են գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը բարձրացնելու համար: Դա նաև շատ լավ հնարավորություն է լուծելու փոքր տնտեսությունների խնդիրը»,- ասել է նախարարը:

06.03.20-2
Կողմերը մտքեր են փոխանակել աշխարհագրական նշումներին առնչվող հարցերի վերաբերյալ: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է ստանձնած պարտավորությունների իրականացմանը և ընդգծել, որ կարևոր է նշումների ինստիտուտի կայացումը. «Մենք շարունակում ենք մեր քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք պետք է առավելագույն օգուտ ստեղծեն: Մենք շատ ուշադիր ենք այս ծրագրի բովանդակության նկատմամբ՝ նախօրոք ճիշտ ձևակերպելով օրակարգը»,- նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում գործող ֆրանսիական կապիտալով ընկերություններին և նրանց առաջիկա ծրագրերին: Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վերջիններիս հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՝ քննարկելու առաջացող խնդիրները և ընթացիկ նախագծերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: