Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:28 , 02 Ապրիլ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը: Դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները»:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլև՝ Նահանգների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ դարձնելու գործում կարևոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

02.04.19-4
Նախարարը ընդգծել է․ «Մենք ներկա ծրագրում արել ենք կարևոր շեշտադրում՝ տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»։ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության խնդրին և այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության և վերազինման խնդիրները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության և գործող վարչարարության առավելագույն կրճատման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: