Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ

Վերադարձ լուրերի բաժին

01:49 , 31 Մայիս 2019

Հայաստանում 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«2019 թվականի առաջին 4 ամիսների հանրագումարով ունենք 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Առաջին եռամսյակում տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշը վկայում է, որ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել եւ տնտեսական աճի թիվը ավելի բարձր է, քան տնտեսական ակտիվությունը։ Եռամսյակի տնտեսական աճի թիվը եղել է 7.1 տոկոս, եւ 9.2 տոկոս՝ չորրորդ ամսվա տնտեսական ակտիվության աճը, 7 տոկոս եղել է 4 ամիսների տնտեսական ակտիվության աճը»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ տարվա 6 ամիսների կտրվածքով կարձանագրվի 7 տոկոս տնտեսական աճ։ Դիտարկմանը, թե արտահանման և ներկրման անկում կա, Տիգրան Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ դրանք ժամանակավոր դժվարություններ են: «Դրանցից մեկի օրինակով ես պարզաբանեցի, որ, օրինակ, «Արմենալ»–ի դեպքում մինչեւ առաջին եռամսյակը պահպանվում էր արտաքին շուկաների որոշակի սահմանափակում՝ պայմանավորված նրանով, որ բաժնետերերի հետ կապված որոշակի սանկցիոն միջոցառումներ կային դրսի շուկաներում, դրանք սակայն արդեն ըստ էության հանված են, 4-րդ ամսվա ցուցանիշը վկայում է, որ նրանք շարունակում են ընդլայնվել։ Հաջորդ ամիսների համար ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ եւ այն դիրքերում, որտեղ ունեինք ժամանակավոր նվազեցումներ, ունենք վերականգնման միտումներ»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: