Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը վաղ է համարել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը գնահատականներ տալը

Վերադարձ լուրերի բաժին

19:23 , 12 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ գնահատականներ տալը: Այդ մասին Խաչատրյանն ասել է ճեպազրույցի ժամանակ: «Կորոնավիրուսն ազդում է ոչ միայն ռուբլու անկման, նավթի գների, այլև զբոսաշրջության վրա, վստահաբար այդ երևույթն անհետևանք չի լինի: Դեռևս վաղ է գնահատականներ տալ այդ առումով: Կարծում եմ, որոշ ժամանակ անց, երբ լուծված կլինի կարևորագույն խնդիրը և մենք կանխարգելած կլինենք այդ վիրուսի տարածումը և կառավարելու մեխանիզմների հաշվին հասած կլինենք այն հավասարակշռությանը, որը թույլ կտա վստահ լինել, որ վտանգն անցավ, հենց այդ ժամանակ կհաշվարկենք, թե տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն է թողել և ինչ քայլեր է պետք ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած 88 քաղաքացի մեկուսացված է:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։